Որոնել
Արխիվ
15.04.2019  11:20

Վարդան Մինասյան. «Էական չէ, թե որ դաշտում է խաղը տեղի ունենում»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանցի» դեմ հանդիպումից առաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` տնային և արտագնա խաղերի տարբերության, Կոջո Ալֆոնսի մարզավիճակի և Նարեկ Ալավերդյանի պատրաստվածության մասին։

- 27-րդ տուրում կկայանա «Արարատ-Արմենիա» - «Բանանց» տնային հանդիպումը։ Առհասարակ տարբերություն դնու՞մ եք տնային և արտագնա խաղերի միջև։

- Էական չէ, թե, որ դաշտում է խաղը տեղի ունենում։ Թիմը շատ է աշխատել և լավ մարզավիճակում է, ուստի բացարձակ տարբերություն չկա։ Այս պահին միայն մտածում եմ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի մասին, բայց ընդհանուր առմամբ չեմ տարբերակում տնային և արտագնա խաղերը։ Վստահ եմ, որ մեզ դիտարժան խաղ է սպասվում:

- Մամուլում շատ մեծ գովասանքի է արժանանում թիմի խաղացող Կոջո Ալֆոնսը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ես երբեք չեմ սիրել որևէ ֆուտբոլիստի առանձնացնել, բայց կնշեմ, որ բոլոր նմանատիպ դիտարկումները շատ ճիշտ են։ Կոջոն իսկապես շատ է աշխատել այս ընթացքում և լավ մարզավիճակ է ձեռք բերել։

- Թիմի պատանի ֆուտբոլիստ Նարեկ Ալավերդյանը հիմնական կազմի հետ մասնակցեց Կիպրոսի ուսումնամարզական հավաքներին։ Ինչպե՞ս կգնահատեք իր նորամուտը նշելու շանսերը Բարձրագույն խմբի հենց այս առաջնությունում։

- Նարեկի խաղերին ուշադիր հետևում ենք թե՛ հավաքականի կազմում, թե՛ առաջին լիգայում։ Բավականին մոտիվացված է խաղում և իր աշխատասիրության շնորհիվ լավ մարզավիճակ է ձեռք բերել։ Քանի որ Ժիրայր Շաղոյանը այլևս դուրս չի գալու մարզադաշտ որպես չորրորդ փոխարինող, մեկ-երկու խաղ հետո որպես չորրորդ փոխարինող կօգտագործենք արդեն Նարեկին` նա մեծ շանսեր ունի առաջիկայում նորամուտը նշելու Բարձրագույն խմբի առաջնությունում։ Կարծում եմ` Բարձրագույն խմբում իր անցկացրած ժամանակը կկարողանա ճիշտ օգտագործել, որն էլ դրական ազդեցություն կունենա իր զարգացման վրա։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000