Ծանրամարտ. Արփինե Դալալյանը զբաղեցրեց 4-րդ տեղը (VIDEO)
Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Կանանց գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Արփինե Դալալյանը: Մեր մարզուհին պոկումն ավարտեց 105, հրումը՝ 135 կգ արդյունքով և երկամարտի 240 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա չորրորդն էր նաև վարժություններից յուրաքանչյուրում:
Չեմպիոն դարձավ Տատյանա Կաշիրինան (Ռուսաստան)՝ երկամարտի 331 կգ արդյունքով: