Որոնել
Արխիվ
09.04.2019  13:21

Հայաստանի առաջնությունը` 24 թիմով. Ուղիղ 27 տարի առաջ մեկնարկեց առաջին մրցաշարը

Ուղիղ 27 տարի առաջ, 1992 թվականի ապրիլի 9-ին մեկնարկել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին առաջնությունը: Մրցաշարն անցկացվել է երկու փուլով: Առաջինում 24 թիմի բաժանվել են երկու խմբերի: Երկրորդ փուլում խմբերի 6-ական ուժեղագույն թիմերը խաղարկել են 1-12 տեղերը (հաշվի առնելով առաջին փուլում իրար միջև խաղերում վաստակած միավորները), իսկ մնացածը` 13-24:

Եզրափակիչ փուլում երկու թիմեր` Երևանի «Հոմենընթմենը» (ներկայումս «Փյունիկ») և Գյումրիի «Շիրակը» վաստակել են հավասար միավորներ: Նոյեմբերի 11-ին, Արմավիրում նշանակված «ոսկե խաղը» չի կայացել գյումրեցիների հրաժարման պատճառով: Հաշվի առնելով, որ կանոնակարգում թերություններ են եղել, երկու ակումնբերն էլ չեմպիոն են հռչակվել:

Կոտայքի «Բանանցը» (ներկայումս ներկայացնում է Երևանը) դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի առաջին առաջնությանը մասնակցել են հետևյալ թիմերը.

1-ին ենթախումբ

«Արարատ» (Երևան), «Բանանց» (Աբովյան), «Նիգ» (Ապարան), ՖԻՄԱ (Երևան), «Նաիրի» (Երևան), «Լոռի» (Վանաձոր), «Մալաթիա» (Երևան), «Ախթամար» (Սևան), «Սյունիք» (Կապան), «Ալաշկերտ» (Մարտունի), «Զորավան» (Եղվարդ), «Հոմենընթմեն» (Երևան)

2-րդ նթախումբ

«Զվարթնոց» (Էջմիածին), «Շիրակ» (Գյումրի), «Քասախ» (Աշտարակ), «Իմպուլս» (Դիլիջան), «Արաքս» (Արմավիր), «Կոտայք» (Աբովյան), «ԿանԱԶ» (Երևան), «Պահածոյագործ» (Նոյեմբերյան), «Վան» (Երևան), «Դեբեդ» (Ալավերդի), «Կիլիկիա» (Երևան), «Շենգավիթ» (Երևան):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000