Որոնել
Արխիվ
09.04.2019  10:30

Առաջատարը փրկվեց պարտությունից, «Երևանի» ու «Լոկոմոտիվի» վստահ հաղթանակները (VIDEO)

Կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի երեք հանդիպումներ:

Առաջատար «Յունիոր Սևանն» «Ալաշկերտ-2»-ի դեմ խաղում մրցակցի դարպասապահի կոպիտ սխալից հետո կարողացել է խուսափել պարտությունից և 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցել:

Երկրորդ տեղում ընթացող «Երևանը» 2:0 հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ: Գոլերից մեկը խփել է մրցաշարի լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովը:

Ամենագոլառատը ստացվել է «Գանձասար-Կապան-2»-ի ու «Լոկոմոտիվի» միջև խաղը: Երևանցիները Կապանում 4 անպատասխան գոլ են խփել: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարապետ Մանուկյանը:

 

«Յունիոր Սևան»-«Ալաշկերտ-2» 1:1 (0:1)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը` Սուլտան Ակսանով, 82 («Ջունիոր Սևան»), Նիկիտա Տանկով, 33 («Ալաշկերտ-2»)

 

«Երևան»-«Շիրակ-2» 2:0 (0:0)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլերը՝ Իրակլի Պենդերավա, 80, Ստանիսլավ Եֆիմով, 90

 

«Գանձասար-Կապան-2»-«Լոկոմոտիվ» 0:4 (0:2)

Կապան, «Գանձասար» մարզաբազա

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը՝ Կարապետ Մանուկյան, 5, 30, 48, Սևակ Մանուչարյան, 90+2:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000