Որոնել
Արխիվ
08.04.2019  10:49

Վարդան Մինասյան. «Բուգուհիին խորհուրդ կտամ «Շիրակին» չառանձնացնել որպես մրցակից»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» հանդիպումից առաջ, երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` Գավաթի խաղարկության, Գոռ Մալաքյանի վերադարձի և մայրության և գեղեցկության տոնի մասին:

- Ինչպե՞ս կգնահատեք թիմի ֆունկցիոնալ վիճակն «Ալաշկերտի» հետ ունեցած գավաթային խաղից հետո:

- Կգնահատեմ նորմալ, հանդիպումներն այնպես են դասավորված, որ հինգերորդ օրն է, որ մենք պետք է խաղանք: Այդքան էլ չեմ անհանգստանում, ավելի շատ մտածում եմ իրենց հոգեբանական վիճակի մասին, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է:

- Ի՞նչ կասեք Գոռ Մալաքյանի բացակայության և իր մարզավիճակի մասին: Ե՞րբ կկարողանա վերադառնալ դաշտ:

- Գոռ Մալաքյանը ներգրավված է լինելու 18-ի մեջ և շատ հնարավոր է, որ մասնակցի առաջիկա խաղին: Նա շատ է աշխատել այս ընթացքում և լավ մարզավիճակ է ձեռք բերել:

- Ժան-Ժակ Բուգուին որակազրկված լինելու պատճառով բացակայում էր նախորդ հանդիպման ժամանակ և այս պահին պատրաստվում է խաղալ իր նախկին թիմի դեմ: Ինչպե՞ս կգնահատեք իր հոգեբանական վիճակը:

- Խորհուրդ կտամ, որ չտարբերակի թիմերը, որպես իր նախկին և ներկայիս թիմ, չառանձնացնի «Շիրակին» որպես մրցակից: Միշտ նշում եմ, որ բոլոր թիմերն էլ ունեն և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր: Պետք է ուղղակի փորձել օգտագործել ուժեղ կողմերը: Նա շատ լավ ֆուտբոլիստ է և գիտի թե ինչպես պետք է հանդես գալ:

- Ինչպես գիտեք այսօր մայրության և գեղեցկության օրն է (հարցազրույցն անցկացվել է ապրիլի 7-ին-խմբ): Ունե՞ք բարեմաղթանքներ ուղղված ակումբի երկրպագուներին:

- Շնորհավորում եմ բոլոր կանանց և մայրերին իրենց տոնի կապակցությամբ, ցանկանում առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ: Ճիշտ է նրանց հետ բարդ է, բայց առանց նրանց հնարավոր չէ (ժպտում է):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000