Որոնել
Արխիվ
07.04.2019  23:31

Անիծված պաշտո՞ն. Կապարրոսը ծանր հիվանդություն ունի

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն «Վալյադոլիդի» դեմ այսօրվա հաղթանակից (2:0) հետո խոստովանել է, որ հիվանդ է լեյկոզով:

«Ինձ մոտ խրոնիկ լեյկեմիա է: Կարող եմ ապրել հասարակ կյանքով: Դեռ բուժում չեմ անցել:

Ուզում եմ վայելել իմ մասնագիտությունը: Շնորհակալ եմ ակումբին, որ թույլ է տալիս շարունակել աշխատանքը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ծանր հիվանդություն` քաղցկեղ էր հայտնաբերվել «Սևիլյայի» նախկին գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյի մոտ: Վերջինս բուժվել էր հիվանդությունից ու վերադարձել անդալուզյան ակումբ, սակայն պաշտոնանկ էր արվել թիմի անհաջող արդյունքների պատճառով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000