Որոնել
Արխիվ
07.04.2019  18:44

Մեսսին շրջանցեց Ռոնալդուին և դարձավ թոփ-5 լիգաների պատմության լավագույն ռմբարկու

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»: Կատալոնական թիմի երկրորդ գոլը խփել է Լիոնել Մեսսին:

Opta-ն հայտնում է, որ արգենտինացին Լա լիգայում հեղինակել է իր 415-րդ գոլը և դարձել Եվրոպայի ուժեղագույն հինգ առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) պատմության լավագույն ռմբարկուն:

31-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ շրջանցել է ռեկորդակիր Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի» աչքի է ընկել 414 անգամ: «Ծեր սինյորայի» ֆուտբոլիստը հետագայում կարող է կրկին շրջանցել Մեսսիին:

Հատկանշական է, որ «բլաուգրանայի» առաջատարը Ռոնալդուի համեմատ 67 խաղ քիչ է անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000