Որոնել
Արխիվ
03.04.2019  15:02

Վենգեր. «Դրախտի ու դժոխքի միջև ընտրություն կատարելիս կհարցնեմ` որտեղ մրցավարներ կան»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերհիշել է 2003-2004 թվականին ԱՊԼ-ում անպարտելի առաջնությունը:

«Մեր անպարտելիության շարքն ընդհատվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում (2004-2005 մրցաշրջան-խմբ.), որի պատասխանատվությունը մրցավարների վրա է: Ռունիի վաստակած 11-մետրանոցն անարդար էր: Երբ մահանամ ու ընտրություն կատարեմ դրախտի և դժոխքի միջև, Աստծոն կհարցնեմ, թե որտեղ մրցավարներ կան:

Այդ չեմպիոնական մրցաշրջանում մենք տիտղոսը նվաճեցինք առաջնության ավարտից 5 տուր առաջ: Հիշում եմ, որ իմ ֆուտբոլիստներին ասացի. «Հիմա ձեզնից է կախված անմահ կդառնաք, թե` ոչ»: Եվ նրանք արեցին դա. չեմպիոն դարձան առանց պարտվելու»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում  Le Figaro-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000