Որոնել
Արխիվ
01.04.2019  16:37

«Ատլետիկոն» 30 միլիոն եվրո արժողության տրանսֆեր է համաձայնեցրել

«Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելլեսը տեղափոխվելու է Մադրիդի «Ատլետիկո»:

A Bola-ն տեղեկացնում է, որ երկու ակումբները համաձայնեցրել են բրազիալցու տրանսֆերը, որը կազմելու է 30 միլիոն եվրո:

Իսպանական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի միջոցով լրացնելու է ձախ պաշտպանի դիրքը, որն ամռանը կարող է թափուր մնալ: Այդ դիրքում հանդես եկող Լյուկա Էրնանդեսը 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելու է «Բավարիա», իսկ Ֆիլիպե Լուիսի պայմանագրի ժամկետը սպառվելու է:

Ընթացիկ մրցաշրջանում Տելլեսը մասնակցել է 44 հանդիպման, որոնցում 5 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000