Որոնել
Արխիվ
31.03.2019  12:39

Ռոնալդու, Կասիլյաս, Ինյեստա. Նոր ռեկորդների խաղ Մեսսիի համար (PHOTO)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

Ընթացիկ մրցաշրջանում դրանք նրա 40-րդ ու 41-րդ գոլերն էին: Վերջին 10 անընդմեջ մրցաշրջաններում արգենտինացին անցնում է 40 գոլի սահմանը, հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:

Թոփ-5 առաջնություններում 31-ամյա ֆուտբոլիստը խփեց 414-րդ գոլը և հավասարվեց ռեկորդակիր Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս»): Ուշագրավ է, որ այդ ցուցանիշին հասնելու համար արգենտինացին 445 խաղ է անցկացրել, իսկ պորտուգալացին` 514:

«Թութակների» նկատմամբ հաղթանակը Մեսսիի համար 334-ն էր Լա Լիգայում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց ռեկորդակիր Իկեր Կասիլյասին:

«Կապտանռնագույնների» կազմում հարձակվողը 675-րդ խաղն անցկացրեց: Նա շրջանցեց Անդրես Ինյեստային (674) և բարձրացավ երկրորդ հորիզոնական: Առաջատարը Չավին է, ով 767 խաղի մասնակցել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000