Որոնել
Արխիվ
29.03.2019  17:19

Տրանսֆերային պայքար. «Ռեալի» կարևոր քայլը «Բարսելոնայից» առաջ անցնելու համար

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Երեկ սերբի գործակալ Ֆալի Ռամադանը ժամանել է Մադրիդ, որտեղ բանակցել է «սերուցքայինների» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ, հայտնում է El Chiringuito-ն:

«Արքայական ակումբը» 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կարիմ Բենզեմային փոխարինող և զգալիորեն առաջ է շարժվել բանակցություններում:

Տևական ժամանակ Յովիչին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտ էր համարվում «Բարսելոնան», սակայն ներկայումս «Ռեալն» ավելի նախընտրելի դիրքում է: Հարձակվողին ձեռք բերելու մեկ այլ թեկնածու` «Բավարիան» արդեն 60 միլիոն եվրո է առաջարկել «Այնտրախտին»:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչներն ընթացիկ մրցաշրջանում ավելի քան 20 անգամ դիտել են Բունդեսլիգայի երկրորդ ռմբարկուի (15 գոլ) խաղը: «Բլաուգրանան» մտադիր է բանակցությունները սկսել 50 միլիոնից, սակայն գերմանական ակումբը 70 միլիոն է պահանջում:

Յովիչի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկային», բայց «Այտրախտն» իրավունք ունի այն գնել 8 միլիոն եվրոյով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000