Որոնել
Արխիվ
29.03.2019  17:41

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է տրանսֆերային նպատակների հարցում:

The Independent-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ու Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը հասկանում է, որ երկու գործարքներն էլ կարող են գերազանցել 100 միլիոն եվրոն և ակումբի համար ռեկորդային դառնալ, բայց պատրաստ է այդ քայլին գնալ:

ՄՅՈւ-ի ներկայիս տրանսֆերային ռեկորդը Պոլ Պոգբան է, ում համար «Յուվենտուսին» վճարվել է 105 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000