Որոնել
Արխիվ
26.03.2019  13:42

Գրիզմանը հավասարվեց Ջորկաեֆին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Եվրո-2020-ի ընտրական փուլի Իսլանդիայի դեմ տնային խաղում (4:0) դարձել է գոլի հեղինակ:

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը 28-րդ գոլն է խփել «եռագույնների» կազմում: Այդ ցուցանիշով նա հավասարվել է Յուրի Ջորկաեֆին ու կիսում է 7-րդ տեղը:

Վեցերորդ տեղում Ժան-Պյեր Պապենն (30) է: Նրանից առաջ են նաև Զինեդին Զիդանը (31), Դավիդ Տրեզեգեն (31), Օլիվյե Ժիրուն (35), Միշել Պլատինին և ռեկորդակիր Թյերի Անրին (51):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000