Որոնել
Արխիվ
23.03.2019  02:00

Անգլիան և Ֆրանսիան հաղթեցին, Պորտուգալիան և Ուկրաինան ոչ-ոքի գրանցեցին, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո-2020-ի որակավորման փուլում խաղային երկրորդ օրը տեղի ունեցան 7 հանդիպումներ։

H խմբի առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին հյուրընկալվելիս մրցեց Մոլդովայի հետ ու հաղթեց 4-1 հաշվով։

24-րդ րոպեին Անտուան Գրիզմանը բացեց հաշիվը, 3 րոպե անց Ռաֆայել Վարանը կրկնապատկեց այն, 36-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 87-րդ րոպեին Կիլիան Մբապեն 4-րդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը։ Մոլդովային խաղավերջում հաջողվեց հեղինակության գոլը խփել։ 89-րդ րոպեին ֆրանսիացիների դարպասը գրավեց Վլադիմիր Ամբրոսը։

A խմբում Անգլիայի հավաքականը տանը ջախջախեց չեխերին՝ խաղն ավարտելով 5-0 հաշվով։

Խաղի հերոսը դդարձավ Ռահիմ Սթերլինգը, ով 24, 68 և 68-րդ րոպեներին աչքի ընկավ՝ իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպելով։ Առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին գոլ խփեց նաև Հարի Քեյնը 11 մետրանոցից, իսկ Տոմաշ Կալասը 84-րդ րապեին ինքնագոլի հեղինակ դարձավ։

B խմբում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Ուկրաինայի հետ։

Հանդիպումն անցավ դաշտի տերերի առավելությամբ, սակայն այդպես էլ հաշիվը չբացվեց։

Օրվա արդյունքները․

A խումբ․

Անգլիա - Չեխիա՝ 5-0, Բուլղարիա - Չերնոգորիա՝ 1-1

B խումբ․

Պորտուգալիա - Ուկրաինա՝ 0-0, Լյուքսսեմբուրգ - Լիտվա՝ 2-1

H խումբ․

Մոլդովա - Ֆրանսիա՝ 1-4, Ալբանիա - Թուրքիա՝ 0-2, Անդորա - Իսլանդիա՝ 0-2

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000