Որոնել
Արխիվ
23.03.2019  00:24

Ջեկո. «Հայաստանի հավաքականը կմնա իմ հիշողության մեջ»

Բոսնիա և Հերցեգովինայի հարձակվող Էդին Ջեկոն խոսել է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին, որը կկայանա մարտի 23-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Նշենք, որ «Ռոմայի» ֆուտբոլիստը 99 հանդիպում է անցկացրել ընտրանու կազմում։

«Գալիք հանդիպումը յուրահատուկ է ինձ համար, որովհետև իմ 100-րդ խաղն է լինելու հավաքականում։ Բացի դրանից, հանդիպումն անցնելու է այն ստադիոնում, որտեղ սկսել եմ կարիերաս։ Դա ինձ կմոտիվացնի, որ ավելի լավ հանդես գամ։

Հայաստանի ընտրանին կմնա իմ հիշողության մեջ, որովհետև, ինչպես ասացի, նշանակալի խաղ է սպասվում ինձ համար։

Մենք գիտենք նրանց մասին այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Մենք պատրաստ ենք և կհասնենք արդյունքի, որովհետև մեծ ցանկությամբ ենք լցված»․- Ջեկոյի խոսքերն է մեջբերում sportsport.ba-ն։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000