Որոնել
Արխիվ
19.03.2019  12:55

Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն

92 տարեկանում մահացել է ճապոնացի երկրպագու Նաոտոսի Յամադան, որը սկսած 1964 թվականից ներկա է եղել բոլոր ամառային Օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ափսոսանք է հայտնել Նաոտոսի Յամադայի մահվան կապակցությամբ, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

«Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին: Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Նաոտոսի Յամադան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը համարում էր իր կյանքի գլխավոր իրադարձությունը: Նա մահացավ Տոկիո-2020-ի մեկնարկից 494 օր առաջ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանան 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000