Որոնել
Արխիվ
17.03.2019  18:40

«Բարսելոնան» պատրաստ է մեծ գումար վճարել Գրիզմանի համար

«Բարսելոնան» կրկին ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է Լ՛Equipe-ն։

Կատալոնացիները ցանկանում էին ֆրանսսիացուն ձեռք բերել նախորդ տարի, բայց վերջինս որոշեց մնալ մադրիդյան ակումբում։

Գրիզմանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ նրա հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո։ Դրա հետ մեկտեղ, 2019 թվականի հունիսից սկսած ֆուտբոլիստին ակումբները կարող են գնել ավելի ցածր գումարով՝ 120 մլն եվրոյով։ Նշվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է այդքան գումար վճարել։

Գրիզմանը հարցականի տակ է դրել իր ապագան «Ատլետիկոյում» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո։

«Բարսելոնան» արդեն կապ է հաստատել աշխարհի գործող չեմպիոնի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ հետաքրքրված է նրա ծառայություններով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000