Որոնել
Արխիվ
17.03.2019  17:44

Անպարտելի առաջնություն չի լինի. «Յուվենտուսն» առաջին անգամ զիջեց Ա Սերիայում (VIDEO)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Ջենոային» ու 0:2 հաշվով պարտություն կրել:

Տանտերերի խաղային առավելությամբ անցած հանդիպման հաշիվը բացվել է 72-րդ րոպեին, երբ միջին տարածությունից կատարած հարվածով աչքի է ընկել «ծեր սինյորայի» նախկին կիսապաշտպան Ստեֆանո Ստուրարոն: Քիչ անց (81), հաղթանակն ամրապնդել է մակեդոնացի հանրահայտ հարձակվող Գորան Պանդևը:

Մարզչի կողմից ընձեռնված հանգստի պատճառով խաղը բաց է թողել «բյանկոներիի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

Ա սերիայի ընթացիկ առաջնությունում դա «Յուվենտուսի» առաջին պարտությունն էր: Այնուամենայնիվ թուրինցիները 75 միավորով շարունակում են մեծ առավելությամբ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Չեզարե Պրանդելլիի թիմը 33 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000