Որոնել
Արխիվ
17.03.2019  15:55

Հայաստանի առաջնությունը նոր առաջատար ունի. Փոխարինման ջոկերը կրկին աշխատեց (VIDEO)

Հայաստանի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց առաջատար «Ալաշկերտին» և հաղթեց 1:0 հաշվով:

Որոշիչ գոլը կրկին փոխարինման մտնելուց հետո (74-րդ րոպե) խփեց Անտոն Կոբյալկոն: Նրան փոխանցում կատարեց Ժան-Ժակ Բուգուհին:

Այդ հաղթանակի շնորհիվ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 38 միավոր և դարձավ Բարձրագույն խմբի նոր առաջատար: «Արարատ-Արմենիան» 7-րդ անընդմեջ խաղում հաղթում է: «Ալաշկերտը» մնաց 36 միավորով: Նույնքան է վաստակել նաև «Փյունիկը», որը մեկ հանդիպում շատ է անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000