Որոնել
Արխիվ
17.03.2019  10:58

Մինասյան. «Եթե 3 խաղերում այսքան գոլեր ենք խփել, նշանակում է նորմալ ընդունեցինք Դիմիտրովի տրանսֆերը»

Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` «Ալաշկերտի» հետ խաղի, Իվայլո Դիմիտրովի տրանսֆերի և երկրպագուների աջակցության մասին:

- Շատ լրագրողներ առաջիկա հանդիպումը համարում են խաղ 6 միավորի համար, դուք կիսու՞մ եք այդ կարծիքը:

- Ոչ: Մեզ համար սա հերթական խաղ է և մենք չենք բաժանում մրցակիցներին՝ մեզանից վերև են գտնվում աղյուսակում, թե ներքև: Մենք ուսումնասիրում ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը և խաղալու ենք մեր խաղը: Առաջնությունը բավական երկար է և դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու առաջիկայում, դրա համար ավելորդ լարվածություն չենք ստեղծում. հերթական խաղն է մեզ համար:

- Իվայլո Դիմիտրովի տրանսֆերը մեծ աղմուկ բարձրացրեց ֆուտբոլասերների շրջանում: Ձեր կարծիքը այդ տրանսֆերի մասին, և սպորտային առումով կարոտո՞ւմ ենք նրան մարզադաշտում:

- Ցանկացած ֆուտբոլիստ մեզ համար շատ կարևոր է: Նրանք մեզ համար ինչ-որ ժամանակ աշխատում են և մենք շատ ենք կարևորում մարդկային հարաբերություններն էլ, որակներն էլ: Ցանկացած ֆուտբոլիստ ուզում է առաջ գնալ և զարգանալ: Իվայլոյի համար սա քայլ առաջ էր թե՛ ֆինանսական, և թե՛ սպորտային առումներով: Ինչ վերաբերվում է թե ինչպես հարմարվեցինք նրա բացակայությանը, եթե մենք 3 խաղերում այսքան գոլեր ենք խփել, նշանակում է նորմալ ընդունեցինք նրա տրանսֆերը: Սա ֆուտբոլային կյանքի մի մասն է, և նման բաներ լինելու են ժամանակի ընթացքում, որին մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք: Ընթացքը ցույց է տալիս, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հաշվարկել:

- «Ալաշկերտի» դեմ խաղին շատ մեծ ուշադրություն է դարձվում և հավանաբար շատ երկրպագուներ կգան մարզադաշտ: Եթե գլոբալ մոտենանք հարցին, ի՞նչն է պակասում մեր ակումբային ֆուտբոլին շատ երկրպագու ունենալ մարզադաշտում:

- Կարծում եմ վաղվա նման խաղերն եմ պակասում: Ինչքան շատ լինեն խաղեր, որտեղ արդյունքը հայտնի չի լինի խաղից առաջ, այդքան ավելի շատ մարդիկ կլինեն մարզադաշտում: Այդքան շատ է խոսվում լեգիոներների մասին,բայց իրենց ներկայությունը առաջնության որակը բարձրացնում է և երկրպագուների շրջանում հետաքրքրություն է մտցնում:

Նման խաղեր ինչքան շատ լինեն, այդքան հետաքրքիր կլինի առաջնությունը: Բայց և այնպես կարծում եմ, որ առաջնությունում անհետաքրքիր խաղեր չկան: Մենք նախորդ տուրում «Գանձասար-Կապանի» հետ խաղացինք, և նրանք շատ խնդիրներ առաջացրեցին մեզ համար, և հաղթանակը հեշտ չստացվեց՝ ինչը շատ լավ է: Երբեք չես իմանա, երբ խաղաս աղյուսակի վերջին տեղում գնտվող թիմի հետ, ինչպես կվերջանա խաղը: Նման խաղերը նպաստում են երկրպագուների հետաքրքրությանը: Ես հիմա նկատում եմ, որ հետաքրքրությունը բարձրացել է, և հուսանք մեր ակումբները Եվրոլիգայի խաղերում էլ լավ հանդես կգան և երկրպագուները ավելի մեծ ոգևորությամբ կգան մարզադաշտ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000