Որոնել
Արխիվ
17.03.2019  02:05

Զիդան. «Միանշանակ, ամռանը կթարմացնենք կազմը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբն ակտիվ կլինի։

«Միանշանակ, ամռանը կթարմացնենք կազմը։ Ցավոք, այս թեմայով ավելին ասել չեմ կարող։ Ոմանք կլքեն թիմը, իսկ ոմանք կգան։ Այդ որոշումները կկայացվեն ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Զիդանը վերադարձից հետո այսօր առաջին խաղն է անցկացրել գլխավոր մարզչի ղեկին ու Լա լիգայի շրջանակներում հաղթել «Սելտային» (2-0):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000