Որոնել
Արխիվ
16.03.2019  21:11

Զիդանի վերադարձը. «Ռեալը» շանս չտվեց «Սելտային» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեուում» ընդունեց «Սելտային» ու հաղթեց՝ 2-0։

62-րդ րոպեին հաշիվը բացեց երկար դադարից հետո մեկնարկային կազմում հայտնված Իսկոն, իսկ 77-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Նշենք, որ մադդրիդցիներն առաջին հանդիպումն անցկացրեցին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերադարձից հետո։

Այսպիսով, «Ռեալը» 54 միավորով մնաց երրորդ տեղղում՝ երկրորդ հորիզոնականով ընթացող «Ատլետիկոյից», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, հետ մնալով 2 միավոր։ «Սելտան» 25 միավորով 18-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000