Որոնել
Արխիվ
16.03.2019  19:14

«Ինտերը» կողմորոշվել է Սպալետիի ապագայի հարցում

«Ինտերի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի ապագայի հարցում, հաղորդում է calciomercato.com-ը։

Նշվում է, որ միլանյան ակումբը պլանավորում է հեռացնել մարզչին ընթացիկ մրցաշրջանից հետո։ Պատճառն անբավարար արդյունքներն են։

«Ներաձուրիներն» արդեն դուրս են մնացել Եվրոպա լիգայից՝ անակնկալ պարտվելով «Այնտրախտին»։ Ա սերիայում 27-րդ տուրից հետո զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը։ 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Ինտերը» դիտարկում է Ժոզե Մոուրինյուին վերադարձնելու տարբերակը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000