Որոնել
Արխիվ
16.03.2019  17:29

Բռնցքամարտ. Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը դուրս եկան Եվրոպայի Մ-22 եզրափակիչ

Վլադիկավկազում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը:

Այսօր 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ:

Նույն փուլում 64 կգ քաշային Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթանակ տարավ Սլովակիայի ներկայացուցչի նկատամամբ և նույնպես ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ:

Այսօր իրենց կիսաեզրափակիչ մենամարտերը կանցկացնեն նաև տղամարդիկ: Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ նախօրեին 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվել է Շոտլանդիայի ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000