Որոնել
Արխիվ
16.03.2019  01:19

«Տոտենհեմն» ամռանը կանցնի գործի. 5 ֆուտբոլիստներ՝ ակումբի ուշադրության կենտրոնում

«Տոտենհեմը» մտադիր է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել գալիք ամռանը, հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնցիները ցանկանում են մինչև 5 նոր ֆուտբոլիստների ձեռք բերել՝ հատկապես ուշեղացնելով պաշտպանական ու հարձակման դիրքերը։

Ակումբը հետաքրքրված է Ջեկ գրիլիշի («Ասթոն Վիլա»), Ջերոդ Բոուենի («Հալ Սիթի») Կարլոս Սոլերի («Վալենսիա») Վիլֆրիդ Զահայի («Կրիստալ Փելես») և Ալեքսանդր Միտրովիչի («Ֆուլհեմ») ծառայություններով։

Բացի դրանից, ակումբը կդիտարկի առաջատարներից մեկին՝ Քրիստիան Էրիքսենին վաճառելու տարբերակը, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Տոտենհեմը» կարող է վաճառել նաև Տոբի Ալդերվեյրելդին, Դենի Ռոուզին, Վիկտոր Վանյամային ու Վինսենթ Յանսենին։

Հավելենք, որ Էրիքսենի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000