Որոնել
Արխիվ
15.03.2019  20:00

Սուլշերը՝ ՉԼ-ի վիճակագրության մասին. «ՄՅՈւ-ն հենց այսպիսի խաղերին է սպասում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը։

Անգլիական ակումբին բաժին է հասել «Բարսելոնան»։

«Մենք ցանկանում ենք խաղալ ամենալավ թիմերի դեմ։ Հենց այդպիսի խաղերին են սպասում ակումբն ու երկրպագուները։ Անհամբեր սպասում ենք այդ խաղին։

Ինձ ավելի շատ դուր է գալիս, որ դիմակայության առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը։ Եթե տանը լավ արդյունք գրանցենք, ապա պատասխան խաղում կարող ենք խնդիրներ ստեղծել մրցակցի համար՝ ինչպես եղավ ՊՍԺ-ի հետ խաղում»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում ակումբի թվիթերյան էջը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000