Որոնել
Արխիվ
15.03.2019  11:05

Ոտքով հարված դեմքին ու կոպիտ խախտում. Որակազրկումներ ՀՖՖ-ի կողմից

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Քննարկվող հարցերի թվում են եղել նախորդ երկու տուրերում գրանցված լուրջ խախտումները:

«Գանձասար-Կապանի» պաշտպան Բակար Բալդեն «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում մրցակցի դեմքին ոտքով միտումնավոր հարվածելու համար որակազրկվել է 5 խաղով: Կապանյան ակումբը տուգանվել է 150 000 դրամով:

«Արջերի» մասնակցությամբ մեկ այլ խաղում` «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը դուրս է եկել տուգանային հրապարակից և կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացել: Սերբը որակազրկվել է 5 խաղով, իսկ նրա ակումբը տուգանվել 150 000 դրամով:

ՀՖՖ ԿԿ-ի նիստի մյուս որոշումներին ու արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000