Որոնել
Արխիվ
14.03.2019  21:56

Կապելլո. «Ռոնալդուն ինքն իրեն չեմպիոն է դարձրել, բայց ոչ հանճար. հանճարը Մեսսին է»

Իտալացի հռչակավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծիք է հայտնել «Յուվենտուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի ու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Ռոնալդուն հզոր ֆուտբոլիստ է, բայց Մեսսին հանճար է: Ֆուտբոլում երեք հանճար է եղել. Պելեն, Մարադոնան ու Մեսսին:

Ռոնալդուն շատ ուժեղ է, որովհետև թիմին օգնում է հաղթել ամեն ինչ: Նա ինքն իրեն չեմպիոն է դարձրել, բայց ոչ հանճար:

Մեսսին առաջին անգամ տեսել եմ, երբ նա 16 տարեկան էր: Ցնցված էի: Նա խաղադաշտում անում էր ճիշտ այն ամենը, ինչ հիմա, պարզապես պատանի տարիքում: Դա հնարավոր է, որովհետև նա հանճար է ծնվել»,- իտալացու խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000