Որոնել
Արխիվ
13.03.2019  12:35

«Արսենալ» - «Ռեն». Լոնդոնցիների հարձակվողն իրավունք կունենա խաղալ

ՈւԵՖԱ-ն պաշտոնապս հայտարարել է, որ բավարարել է «Արսենալի» բողոքարկումը հարձակվող Ալեքսանդր Լակազետի որակազրկումը կրճատելու վերաբերյալ:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի ԲԱՏԷ-ի դեմ առաջին խաղում մրցակցին միտումնավոր հարվածելու համար ֆրանսիացին որակազրկվել էր երեք խաղով:

«Զինագործները» բողոքարկել էին այդ որոշումը, որը մասամբ բավարարվել է և որակազրկումը կրճատվել է` դառնալով 2 խաղ: Այդ երկու հանդիպումները 27-ամյա ֆուտբոլիստն արդեն բաց է թողել:

Այսպիսով, Լակազետը կկարողանա մասնակցել 1/8 եզրափակչի շրջանակում «Ռենի» դեմ վաղը կայանալիք պատասխան հանդիպմանը: Առաջինում «Արսենալը» զիջել է 1:3 հաշվով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000