Որոնել
Արխիվ
13.03.2019  10:20

ՊՍԺ-ն ջախջախել է հետաձգված խաղում, Մբապպեն ավելի է մոտեցել Մեսսիին (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Դիժոնին»:

7-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացել է Մարկինյոսը, իսկ 40-ին Լևեն Կուրզավայի փոխանցումից հետո սահընկումով դատարկ դարպասն է գրավել Կիլիան Մբապպեն: Ֆրանսիացու համար դա 25-րդ գոլն էր Լիգա 1-ում, ինչի շնորհիվ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում նա ավելի մոտեցավ առաջատար Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»), ով 26 գնդակ է խփել:

Երկրորդ կեսում տուգանային հարվածով հաշիվը խոշոր է դարձրել Անխել Դի Մարիան (50), իսկ խաղավերջում աչքի է ընկել Էրիկ Շուպո-Մոտինգը (90+1):

Թոմաս Տուխելի թիմը վաստակել է 74 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Լիլն» ունի 57 միավոր և մեկ հանդիպում էլ շատ է անցկացրել: «Դիժոնը» 21 միավորով 18-րդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000