Որոնել
Արխիվ
12.03.2019  21:52

Արթուրը ներողություն է խնրել Նեյմարի ծննդյան խնջույքին ներկա լինելու համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծննդյան արարողությանը ներկա լինելու համար, որը կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Ռեալի» դեմ հանդիպումից 2 օր առաջ։

«Իմ ներկայությունը Նեյմարի խնջույքին մեծ սխալ էր։ Ես հասուն մարդ եմ ու պիտի պատասխանատվություն կրեմ արարքներիս համար։ Ներողություն եմ խնդրում։ Կյանքում պետք է շատ բաներ հասցնել, բայց, դրա հետ մեկտեղ, սխալներ թույլ չտալ։ Խաղընկերներս օգնեցին ինձ հասկանալ դա»,- Արթուրի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն։

22-մյա բրազիլացին կատալոնական ակումբ է տեղափոխվել «Գրեմիոյից» 31 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000