Որոնել
Արխիվ
12.03.2019  20:38

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» առաջատարներից մեկին

Մարիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի ծառայություններով, հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու պահանջ ներկայացրել է թիմ վերադարձած Զինեդին Զիդանը։ 26-ամյա ֆուտբոլիստին գնելը դժվար կլինի, որովհետև մերսիսայդցիները չեն պատրաստվում վաճառել առաջատարներին։ «Ռեալը» նպատակին հասնելու համար հսկայական գումար պետք է առաջարկի։

Ընթացիկ մրցաշրջանում Մանեն մասնակցել է 36 հանդիպման, դարձել 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000