Որոնել
Արխիվ
12.03.2019  19:49

Կովաչ. «Վաղը զրոյական ոչ-ոքի չի լինելու»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղի մասին։

Նշենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում մյունխենցիները հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքիով են ավարտել հանդիպումը։

«Վաղը մեզ նայելու է ամբողջ աշխարհը։ Սա մեծ իրադարձություն է ոչ միայն ֆուտբոլիստների ու մարզիչների, այլ նաև երկրպագուների ու մամուլի համար։ Եթե ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ, ապա վաղը պետք է հաղթենք։ Զրոյական արդյունք չի լինելու։ Վաղը մեզ սպասում է ամբողջ ստաիոնի աջակցությունը, որը երկար ժամանակ չենք զգացել»,- Կովաչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000