Որոնել
Արխիվ
12.03.2019  15:27

Ռիվալդո. «Մեսսիին միայն մեկ ֆուտբոլիստ կարող է փոխարինել»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել, թե կատալոնական թիմի  ներկայիս առաջատար Լիոնել Մեսսիի հեռանալու դեպքում ով կարող է նրան արժանի փոխարինող դառնալ:

«Այդ հարցը հուզում է «Բարսայի» բոլոր երկրպագուներին ու ղեկավարությանը: Հարկավոր է փոխարինող գտնել, ինչը շատ բարդ խնդիր է:

Կարծում եմ` Մեսսիին միայն Նեյմարը կարող է փոխարինել: Հիանալի կլինի, եթե նա «Բարսելոնա» վերադառնա: Նա փայլուն ֆուտբոլիստ է, ով կարողանում է արդյունք ապահովել:

Նորմալ կհամարեմ, եթե Մեսսիի կարիերայի ավարտից հետո «Բարսելոնան» այնպիսի բարդությունների հանդիպի, ինչպես «Ռեալը»` Ռոնալդուի հեռանալու պատճառով: Մեսսին երկար տարիներ թիմի առաջատարն է ու կարողանում է ինքնուրույն լուծել խաղերի ելքերը»,- աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017 թվականների ընթացքում հանդես է եկել «բլաուգրանայի» կազմում, ապա 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Բոսնիա - Հայաստան հանդիպումը
Բոսնիայի հավաքականի հաղթանակով
Ոչ-ոքի
Հայաստանի հավաքականի հաղթանակով
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000