Որոնել
Արխիվ
10.03.2019  12:04

Թոփ-5 առաջնություններ. Մեսսին առաջատար դարձավ նաև գոլային փոխանցումներով

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»: Կատալոնացիների առաջին գոլը խփել է Ժերար Պիկեն, ում փոխանցում է կատարել Լիոնել Մեսսին: Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում դա արգենտինացու 12-րդ գոլային փոխանցումն էր:

Եվրոպական թոփ-5 լիգաների հաշվարկում Մեսսին շրջանցեց «Չելսիի» առաջատար Էդեն Ազարին (11) և գլխավորեց գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցուցակը, տեղեկացնում է ESPN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցում կատարածների թվում են նաև Յոսուա Կիմիխը («Բավարիա»), Ջեյդոն Սանչոն («Բորուսսիա» Դ.) և Ռայան Ֆրեյզերը («Բորնմութ»), ովքեր 10-ական ասիստ են գրանցել:

Նշենք, որ Մեսսին առաջատարն է նաև խփած գոլերի հաշվարկում: Նա աչքի է ընկել 26 անգամ: Գլխավոր հետապնդող Կիլիան Մբապպեն (ՊՍԺ) 24 գոլ է խփել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000