Համաշխարհային ունիվերսիադա. Միայել Միքայելյանի արդյունքները
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող համաշխարհային ձմեռային 29-րդ ունիվերսիադային մասնակցում են Հայաստանի հինգ պատվիրակներ:
Հայ մարզիկներից առաջինն ասպարեզ ելավ աշոցքցի 19-ամյա դահուկորդ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Միքայել Միքայելյանը: 10կմ դասական ոճում, 86 մասնակիցների պայքարում 28:52.0 արդյունքով նա զբաղեցրեց 38–րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առավել հաջող էր Միքայելի ելույթը 10կմ ազատ ոճի հետապնդումով մրցաձևում: 82 մասնակիցների մեջ նա գրավեց 26-րդ տեղը` 26:41.9 արդյունքով:
Մեր ուսանող մարզիկները մարտի 5–ին ազատ են մրցումներից: Հաջորդ օրը ` մարտի 6–ին Միքայել Միքայելյանը կմրցի արագավազքում, իսկ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա կարճ ծրագրով: