Որոնել
Արխիվ
01.03.2019  17:58

Արթուր Սողոմոնյան. «Դիտարկել ենք Յուրա Մովսիսյանին հրավիրելու տարբերակը»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ակումբի նոր տարբերանշանի շնորհանդեսից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին հրավիրելու մասին հարցին:

«Տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է, այդ պատճառով գործարքը դժվար կլինի ձևակերպել: Մովսիսյանի տարբերակը դիտարկել ենք, բայց իմ սկզբունաքային դիրքոշումն է չխառնվել մարզչի աշխատանքին:

Մովսիսյանի վերաբերյալ առաջարկ եղել է, մի քանի ակումբներ դիտարկել են նրա թեկնածությունը: Հիանալի կլիներ, եթե Յուրան խաղար Հայաստանի առաջնությունում»:

Հիշեցնենք, որ Մովսիսյանի ակումբը` «Չիկագո Ֆայրը» հրաժարվել է նրա ծառայություններից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000