Որոնել
Արխիվ
20.02.2019  14:51

Պիկե. «Լավ է, որ «Ռեալը» հոկեյի թիմ չունի, նրանք այնտեղ էլ կբողոքեին մրցավարությունից»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլային ու բասկետբոլային թիմերը բողոքում են մրցավարությունից:

«Վերջին տարիներին դա մշտապես կրկնվում է ֆուտբոլում և բասկետբոլում: Իսկ հետո «Ռեալը» գնում է «Վանդա Մետրոպոլիտանո», «Ատլետիկոյի» հետ խաղին, որտեղ նրան մրցավարներն օգնում են և նրանք ձայները կտրում են: Փառք Աստծո նրանք այլ թիմեր չունեն, այլապես բողոքները պետք է տեսնեինք հոկեյում և հանդբոլում:

Նրանք օգտվում են այդ մարտավարությունից, և մենք պետք է պատրաստ լինենք»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ վերջին սկանդալը տեղի է ունեցել բասկետբոլի Իսպանիայի գավաթի եզրափակչում, որում «Բարսելոնան» 94:93 հաշվով հաղթել է «Ռեալին»: Մրցավարները հաշվել են «կապտանռնագույնների» կենտրոնական Անտե Տոմիչի հաղթական նետումը, որը հետո սխալմունք է հայտարարվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000