Որոնել
Արխիվ
19.02.2019  15:42

Վենգեր. ««Արսենալը» կատարյալ կիսապաշտպան կորցրեց»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է կիսապաշտպան Աարոն Ռեմզիի տեղափոխությունը «Յուվենտուս», որը կայանալու է ամռանը:

«Աարոնի համար դա լավ քայլ է, որովհետև նա հիանալի ֆուտբոլիստ է: Աշխարհում այդքան էլ շատ չեն նրա մակարդակի կիսապաշտպանները, որովհետև նա կարող է առաջ քաշված գործել և գոլեր խփել, բայց դրա հետ մեկտեղ մեծ ծավալի աշխատանք կատարել:

Ռեմզին կատարյալ կիսապաշտպան է: Խաղադաշտի ցանկացած հատվածում, ցանկացած պահի կարելի է գտնել նրան: «Արսենալի» համար դա մեծ կորուստ է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում  Football Italia-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000