Որոնել
Արխիվ
19.02.2019  13:44

Հայաստանի մարզուհիների ելույթները Մոսկվակում

Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային, ավանդական մրցաշարը: Հայաստանը ներկայացրին  տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների  բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց վեցերորդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ  Սիլվա Սարգսյանը բավարարվեց ավելի համեստ արդյունքով, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանն առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, վատ հանդես չեկան, թեև առաջատարների շարք չմտան:

Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասաց ,որ մրցաշարին մասնակցեցին 36 երկրների պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրեց մեր մարզուհիների  մրցափորձը և դա երևաց անզեն աչքով:

Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի (հունիսին) և աշխարհի (սեպտեմբերին) առաջնությունների հաջողակներին: Նրանց շարքում, հասկանալի պատճառներով, հավանաբար մերոնք չեն լինի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000