Որոնել
Արխիվ
18.02.2019  16:29

«Դովեղը» երկրորդ ընկերական խաղը կանցկացնի

Կիրակի օրը, փետրվարի 24-ին, ժամը 12-ից 13-ը Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա «Դովեղ» ֆուտբոլային ակումբի մեծահասակների և մինչև 16 տարեկանների թիմերի համատեղ պարապմունքը, որին կհաջորդի ընկերական հանդիպում երկու թիմերի միջև։

Այդ հանդիպումը կսկսվի ժամը 13-ին։ Խաղը կտևի 60 րոպե՝ 30-ական րոպե խաղակեսներով և 5 րոպե ընդմիջումով, գրում է aniarc.am-ը:

Հաջորդ օրը, փետրվարի 25-ին, մինչև 16 տարեկանների «Դովեղ-03» թիմը Վրաստանի Ռուսթավի քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի տեղի «Ռուսթավի-03» թիմի հետ։

Հիշեցնենք, որ «Դովեղն» իր պատմության առաջին խաղում 1:3 հաշվով զիջել է «Շիրակ-2»-ին: Նոյեմբերյանը ներկայացնող թիմը նախապատրաստվում է 2019-20թթ. մրցաշրջանում Հայաստանի առաջին լիգայում հանդես գալուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000