Որոնել
Արխիվ
15.02.2019  14:25

Հայ պատանիների ու աղջիկների ձախողումը ձմեռային մարզաձևերում

Բոսնիա Հերցեգովինայի  Սարաևո  քաղաքում անցկացվեց  Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային  հերթական` 14–րդ  փառատոնը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ասպարեզ ելան  դահուկավազորդները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տղաների 10 կմ դասական ոճում Աղասի Սաքանյանը 88 մասնակիցների պայքարում 86–րդն էր, իսկ 7,5 կմ ազատ ոճում 87–րդն էր ` 92 մասնակիցների մրցավեճում:  Աննա Ռաշոյանը նշած ոճերում ճանաչվեց, համապատասխանաբար, 69–րդը / 78 մասնակից / և 71–րդը / 82 մասնակից /:

Արագավազքում Աղասի Սաքանյանը գրավեց 86–րդ / 90–ի պայքարում/, իսկ Աննա Ռաշոյանը 67–րդ /78 մասնակից/  տեղը:

Լեռնադահուկային սպորտի  երկու մրցաձևում Մայիս Եղիազարյանը ձախողվեց: Նրա թիմակից  Ժիրայր Առաքելյանը ոլորովայրէջքում չավարտեց տարածությունը ,իսկ հսկա ոլորվայրէջքում,  103 մասնակիցների պայքարում, զբաղեցրեց 77 –րդ հորիզոնականը:

Մենասահորդուհի Մարինա Ասոյանը  գեղասահքի ազատ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով, 29 մասնակիցների մեջ, հանգրվանեց 27–րդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000