Որոնել
Արխիվ
13.02.2019  12:59

Սուլշեր. «Լեռը ստեղծված է, որպեսզի այն բարձրանանք. Փարիզում ավելի լավ կխաղանք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն անփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած տնային պարտությունը (0:2):

«Առաջին գոլից հետո ՊՍԺ-ն գտավ իր ռիթմը և վերահսկեց խաղի ընթացքը: Երևում էր, որ մենք վաղուց նման մակարդակով չենք խաղացել: Սա փորձ էր, որը կարող է տարբեր կերպ անդրադառնալ մեզ վրա: Սակայն այն որոշիչ չի լինի մրցաշրջանի հետագա ընթացքի վրա:

Չի կարելի ասել, որ պարտվեցինք վնասվածքների պատճառով. փոխարինման մտան բարձրակարգ խաղացողներ: Սակայն Լինգարդն ու Մարսիալը մեզ մի փոքր այլ բան են տալիս: Հուսանք` նրանց վնասվածքները լուրջ չեն:

Պոգբան մարմնով փակում էր գնդակը, սակայն Դանիել Ալվեսը բավականաչափ խելացի գտնվեց, որպեսզի պարզի ոտքը և դա խախտում դիտարկվի:

Լեռը ստեղծված է, որպեսզի այն բարձրանան: Չի կարելի ասել, թե մեզ համար ամեն ինչ ավարտվեց: Մենք կգնանք Փարիզ և ավելի լավ կխաղանք, քան Մանչեսթերում: Այս հանդիպումը ցույց կտա, թե որքան ամուր ենք»,- նորվեգացու խոսքերն է մեջբերում  BT Sport-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000