Որոնել
Արխիվ
12.02.2019  15:04

Բասկետբոլ. Վահագն Հարությունյանը մնում է իր պաշտոնում

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականն այս տարի ևս կգլխավորի Վահագն Հարությունյանը: Նրան կօգնեն Լիաննա Բաղդասարյանը և Ալբերտ Հարությունյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարն ու Վրաստանը:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ 2016 թվականին կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը  դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող: 2017 թվականին, կանանց մինչև 16 տարեկանների Հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն, իսկ մինչև 18 տարեկանների հավաքականը ` արծաթե մեդալակիր:

2017 թվականին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Վահագն Հարությունյանին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Վահագն Հարությունյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող ՖԻՄԱ ակումբի գլխավոր մարզիչը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000