Որոնել
Արխիվ
12.02.2019  16:53

Հովհաննես Համբարձումյանի թիմը ջախջախել է «Արարատ-Արմենիային»

Կիպրոսում հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ընկերական խաղ է անցկացրել տեղի «Էնոսիս Նեոնի» հետ: Վարդան Մինասյանի թիմը պարտվել է 0:4 հաշվով:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմը հանդես է եկել «էքսպերիմենտալ կազմով»:

Հայաստանի հավաքականի և կիպրոսյան թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը խաղի հայտացուցակում չի եղել:

Նշենք, որ Երևանի ժամանակով 19:30-ին «Արարատ-Արմենիան» երկրորդ խաղը կանցկացնի, որում կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայստանի հավաքականի մեկ այլպաշտպան` Վարազդատ հարոյանը: 

Սպասվում է, որ այդ խաղում Մինասյանն ասպարեզ դուրս կբերի մարտական կազմը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Ատլետիկո Մադրիդ - Յուվենտուս հանդիպումը
Ատլետիկոյի հաղթանակով
Յուվենտուսի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000