Որոնել
Արխիվ
12.02.2019  12:31

Խինես Մելենդես. «Հայ երեխաները փոքր տարիքից կունենան կրթված մարզիչներ»

ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն իր առաջին մամուլի ասուլիս ժամանակ ընդգծեց հայ մարզիչներին կրթելու և ակումբների հետ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև պատանի ֆուտբոլիստներին զարգացնելու ճանապարհը:

«Նաև մարզիչների կրթության ծրագիր կունենանք: Դա կլինի փուլային: Հայ երեխաները փոքր տարիքից կունենան կարթված մարզիչներ: Սկբունքայինը հենց մարզիչներին կրթելն է:

Եվրոպայի լավագույն մարզիչներից շատերը` իսպանացիները կրթություն են ստացել հենց ինձ մոտ: Եվ այժմ նրանք դասախոսություններ կկարդան հայ մարզիչների համար: Ոչ հեռավոր ապագայում կտեսնենք նրանց աշխատանքների արդյունքները: Կսկսենք ՈւԵՖԱ-ի C կարգի արտոնագրման դասերից: Կշարունակենք B կարգի արտոնագրով՝ մինչև ՊՐՈ:

Նախատեսորւմ ենք ստեղծել կապեր բոլոր ակումբների հետ և նրանց տալ մեր մոդելը: Դա այն մոդելն է, որը կօգնի այստեղի ֆուտբոլին: Հանդիպել եմ ակումբների մարզիչների հետ, պատրաստվում ենք օգնել բոլորին, ովքեր ցանկանում են: Ապագայում էլ պատրաստվում ենք հանդիպում ունենալ նրանց հետ, բացատրենք նրանց մեր մոդելի հաջողության գաղտնիքը:

Պատրաստվում ենք նաև ուսումնասիրել բոլոր մրցումները, որպեսզի մանկապատենական թիմերը ունենան իրենց համապատասխան մրցաշարերը:

Երիտասարդ ֆուտբոլիստը միայն երկու դեպքում է հաջողության հասնում. եթե ունենա լավ մարզիչ և ունենա իր տարիքին համապատասխան մրցումներ: Ֆուտբոլիստը կրթվում և կատարելագործվում է, երբ մասնակցում է համապատասխան մրցաշարերի և ունի համապատասխան մրցակիցներ: Եթե ոչ՝ հաջողության չի հասնի: Այստեղի երեխաները ամեն ինչ կարողանում են անել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000