Որոնել
Արխիվ
10.02.2019  19:41

ԱՊԼ. «Տոտենհեմն» առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Տոտենհեմը» «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Լեսթերի» հետ ու հաղթեց՝ 3-1։

33-րդ րոպեին Դավինսոն Սանչեսն առաջ մղեց լոնդոնցիներին, իսկ 63-րդ րոպեին Քրիստիան Էրիքսենը կրկնապատկեց այն։ 76-րդ րոպեին Ջեյմի Վարդին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խաղավերջում՝ ավելացված 1-ին րոպեին, Սոն Հյուն-Մինը դրեց խաղի «յուղոտ» վերջակետը։

Այսպիսով, «Տոտենհեմը» վաստակեց 60 միավոր և մնաց երրորդ տեղում՝ 2 միավորի հեռավորությամբ գտնվելով 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը տուրի իր հանդիպումը «Չելսիի» հետ դեռ չի անցկացրել։ «Լեսթերը» 32 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000