Որոնել
Արխիվ
09.02.2019  21:54

Դորտմունդի «Բորուսիան» ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ կերպով ձեռքից բաց թողեց հաղթանակը, այլ արդյունքներ (VIDEO)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իգունա Պարկ» ստադիոնում հյուրընկալեց «Հոֆենհայմին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3։

32-ր րոպեին Ջեյդոն Սանչոն առաջ մղեց դաշտի տերերին, 43-րդ րոպեին Մարիո Գյոտցեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 66-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոն հաշիվը դդարձրեց խոշոր։ Թվում էր, թե «մեղուները» վստահ հաղթանակ կտանեն, բայց, նախ, 75-րդ րոպեին Իսհակ Բելֆոդիլը մեկ գոլ հետ բերեց, 83-րդ րոպեին Պավել Կադերբեկը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ 87-րդ րոպեին Բելֆոդիլը դարձավ դուբլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։

Այսպիսով, «Բորուսիան» 50 միավորով մնաց առաջին տեղում, Մյունխենգլադբախի «Բորուսիան» և «Բավարիան» ունեն 42-ական միավոր, բայց մյունխենցիների մասնակցությամբ տուրի հանդիպումը դեռ չի ավարտվել։ Մրցակիցը «Շալկեն» է։  

Մ․ «Բորուսիա» - «Հերտա»՝ 0-3

«Հանովեր» - «Նյուրնբերգ»՝ 2-0

«Լեյպցիգ» - «Այնտրախտ»՝ 0-0

«Ֆրայբուրգ» - «Վելֆսբուրգ»՝ 3-3

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000