Որոնել
Արխիվ
09.02.2019  21:32

Լա լիգա. «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ մադրիդյան դերբիում (VIDEO)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» Վանդա Մետրոպոլիտանո ստադիոնում հյուրընկալեց «Ռեալին» ու պարտվեց՝ 1-3։

16-րդ րոպեին Կազեմիրոն կիսաշրջադարձ հարվածով առաջ մղեց հյուրերին, 25-րդ րոպեին Անտուան Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը, 42-րդ րոպեին Սերխիո Ռամոսը 11 մետրանոցից կրկին «Ռեալի» օգտին դարձրեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Գարեթ Բեյը հաշիվը դարձրեց 3-1։

Նշենք, որ դաշտի տերերից 80-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվեց Տոմաս Փարթին։

Այսսպիսով, «սերուցքայինները» վաստակեցին 45 միավոր և, մեկ միավորով շրջանելով «Ատլետիկոյին», բարձրացան երկրոր տեղ։ «Բարսելոնան» 5 միավորով առաջ է և տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000