Որոնել
Արխիվ
09.02.2019  13:22

«Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստը 3-4 շաբաթ չի խաղա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոն շարքից դուրս է մնացել: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացու մոտ ձախ ոտքի մկանային վնասվածք է հայտնաբերվել:

22-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պահանջվելու է 3-4 շաբաթ:

Արթուրը նվազագույնը բաց է թողնելու Լա Լիգայի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկի», «Վալյադոլիդի» և «Սևիլյայի» դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիոնի» հետ առաջին խաղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000